Posted in Մայրենի

Մանուկն ու ջուրը

Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։

Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լվացել,
Լվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է՝ խոսել էսպես.

– Դու ո՞ր սարեն կուգաս ջրի՛կ,
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
– Ես էն սարեն կուգամ մթին,
Որ հին ու նոր ձյունն է գլխին։

– Դու ո՞ր առուն կերթաս, ջրի՛կ.
Իմ պաղ ջրիկ ու անուշիկ։
– Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։ Continue reading “Մանուկն ու ջուրը”