Posted in Մայրենի

Աղջնակն ու ծառը


Կար չկար մի սիրուն
աղջիկ կար: Այս աղջիկը միշտ տխուր էր: Չկար այնպիսի մի օր, երբ նրան գյուղի ժողովուրդը ժպտալուց տեսներ: Նա ուներ հիասքանչ գեղեցկություն, բայց շատ դժբախտ էր: Ոչոք չէր հասկանում, թե որն է նրա դժբախտության պատճառը: Նա ոչոքի հետ չէր խոսում, միշտ լուռ ու տխուր ման էր գալիս: Ապրում էր ծեր հայրիկի հետ: Ուներ մեծ քույր ով նոր էր ամուսնացել և լքել հայրական տունը: Մարդիկ մտածում էին, որ միգուցե քրոջ գնալն է նրան այս օրը գցել, գուցե իրեն մենա՞կ է զգում, բայց ոչ, նախքան քրոջ ամուսնանալն էլ նա միշտ տխուր էր:

Մի առավոտ անտառով գլուխը կախ, տխուր զբոսնելիս է լինում: Մեկ էլ ինչոր տեղից տարօրինակ ձայն է լսում: Սկզբում չի հասկանում, թե որտեղից է այդ ձայնը գալիս: Հետո գլուխը բարձրացնում է վեր և տեսնում մի մեծ չորացած ծառ իր հետ է խոսում: Վախից գոռում է և փախչում: Այդ գիշեր նա չի կարողանում աչք կպցնել, անընդհատ մտքի մեջ այդ ծառն է լինում: Հաջորդ առավոտ որոշում է խիզախություն հավաքի ու գնա անտառ: Նույն ճանապարհով վախվխորած գնում է և կրկին տեսնում այդ ծառին: Այս անգամ ծառը ձայն չի հանում, լուռ նայում է աղջկան: Որոշում է մի փոքր էլ մոտենա ծառին, բայց վախենում է: Այնուհետև խիզախություն է հավաքում և սկսում խոսել: Պարզվում է, որ նա ուղղակի ջուր էր ուզում, չորանում էր և շատ ծարավ էր: Աղջիկը դա իմանալով միանգամից գնում է ջրի ետևից: Եվ այդպես մի քանի օր շարունակ, ամեն առավոտ աղջնակը գնում է ծառի մոտ`ջրելու և ծառի հետ շփվելու նպատակով: Մարդիկ սկսում են փոփոխություն նկատել աղջկա պահվածքի մեջ: Հաճախ աչքերը փայլում են, մեկմեկ ժպտալիս են տեսնում նրան, սկսում է բարևել իր հարևաններին: Եվ բոլորին հետաքրքիր է լինում, թե ով կամ ինչն է նրան կտրուկ փոխել:

Անցնում են ամիսներ և մի շատ գեղեցիկ առավոտ, երբ աղջիկը սովորականի պես գնում է ծառի մոտ`տեսնում է, որ այն իր տեղում չէ: Զարմանում է, վհատվում, միթե՞ կորցրեց միակ ընկերոջը: Նստում է ծառի տեղը և սկսում արտասվել: Եվ այդ պահին ինչոր մեկը ձեռքը դնում է նրա ուսին, գլուխը բարձրացնում և տեսնում է մի գեղեցիկ երիտասարդի: Ո՞վ էր նա, որտեղի՞ց եկավ: Նա այն չորացած ծառն էր ում այդքան ժամանակ խնամում և ջրում էր աղջիկը: Պարզվեց, որ նա ժամանակին երես առած արքայազն է եղել, ով մի անգամ ծախրել էր մի պառավի, իսկ նա որպես պատիժ նրան դարձրել էր չորացած ծառ: Եվ նա այնքան ժամանակ էր մնալու այդ կարգավիճակում քանի չէր հայտնվի մի բարի աղջիկ, ով լիովին կփրկեր արքայազնին: Նրանք փրկում են միմյանց, ամուսնանում և ապրում անհոգ ու երջանիկ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *