October 18

Մայրցամաքներ,աշխարհամասեր Եվրասիա

Մայրցամաքներ, աշխարհամասեր – Եվրասիա

Եվրասիա, Երկրագնդի ամենամեծ աշխարհամասն է։ Եվրասիան բաժանվում է 2 աշխարհամասերի՝ Եվրոպայի և Ասիայի։

Ի տարբերություն մյուս մայրցամաքների՝ Եվրասիայի մակերևույթը ավելի բազմազան է։ Այստեղ կան և ընդարձակ հարթավայրեր և երկար ձգվող բարձրաբերձ լեռներ և վիթխարի բարձրավանդակներ ու սարահարթեր։ Ընդ որում, հարթավայրերը գերակշռում են մայրցամաքի հյուսիսային մասում, իսկ լեռներն ու բարձրավանդակները՝ հարավային ու արևելյան շրջաններում։

 

Ջոմոլունգմա (Էվերեստ) լեռը

 

 

 

Եվրասիայի մակերևույթի առանձնահատկություններից է նաև այն, որ այստեղ են գտնվում երկրագնդի ինչպես ամենաբարձր (Ջոմոլունգմա կամ Էվերեստ՝ 8848 մ), այնպես էլ ամենացածր (Մեռյալ ծովի ափը՝ -400 մ) կետերը։ Մյուս առանձնահատկությունն այն է, որ Եվրասիան մյուս մայրցամաքներից զգալիորեն բարձր է։ Հատկապես աչքի է ընկնում Ասիան (միջին բարձրությունը մոտ 900 մ է)։

Եվրասիան շատ հարուստ է ներքին ջրերով։ Այստեղ են գտնվում նշանակալից մի շարք ջրառատ և երկար գետեր, մեծ և խորը լճեր։


Posted October 18, 2021 by nellikarapetyan in category Բնագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*