Հարթավայրեր,բլուրներ,լեռներ,հարցեր և առաջդրանքներ

1. Ի՞նչ է հարթավայրը:

Հարթ և ընդարձակ տարածություններն անվանում են հարթավայրեր:

2. Ի՞նչ է բլուրը:

Հարթավայրերում տեղ-տեղ հանդիպում են բարձրացած տեղամասեր, որոնք կոչվում են բլուրներ:

3. Ի՞նչ է լեռը և ինչո՞վ է տարբերվում բլրից:

Լեռները նման են բլուրներին, բայց շատ ավելի բարձր են: Բարձր լեռների գագաթները երբեմն գտնվում են ամպերից էլ վեր և հաճախ ծածկված են հավերժական ձյունով ու սառույցով:

4. Ի՞նչ մասեր ունեն բլուրը և լեռը:

Նրանք ունեն ստորոտ, լանջ և գագաթ:

5. Ինչո՞վ են զբաղվում մարդիկ հարթավայրերում և լեռներում: Պատմիր ձեր բնակավայրում ապրող մարդկանց զբաղմունքների մասին:

Լեռնահովիտներում, ինչպես հարթավայրերում, մշակում են տարբեր բույսեր: Իսկ լեռներում ավելի շատ զբաղվում են անասնապահությամբ, որովհետև այնտեղ շատ արոտավայրեր կան:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *