Posted in Բնագիտություն, Հայրենագիտություն, Մայրենի

Իմ ամառվա մասին և ես ինչ եմ ընթերցել

Ես Նելլի Կարապետյանն եմ ես այսօրձեզ կպատմեմ իմ ամառվա մասին և ինչ եմ ընթերցել ես:Ես հիմա կասեմ ինչպես եմ անցկացրել իմ ամառը:Ես ամառվա ընթացքում գնացել եմ Ռուսաստան:Եվ այնտեղ իմ քույրիկի և իմ մայրիկի հետ գնացել եմ Մոսկվա,այնդեղ շատ-շատ գեղեցիկ էր և ինձ շատ դուր եկավ:Մենք ման եկանք գնացին գեղեցիկ մի Ռեստորան,Մոսկվայի եկեղեցին այցելեցինք,մոմ վառեցինք աղոթեցինք:Եվ հետո գեղեցիկ նկարներ նկարվեցինք,քույրիկիս հետ հավես խաղեր խաղացինք այսքանը իմ ամառվա մասին:Հիմա ես կպատմեմ ինչ գիրք եմ ընթերցել:Ես ընթերցել եմ Ալիսը հրաշքների աշխարում և այդ գրքի հեղինակներ Լուիս Քերոլ և ես ձեզ նույնպես խորուրդ եմ տալիս այդ գիրքը կարդալ:Եվ հիմա մի քիչ ձեզ կպատմեմ այդ գրքի մասին: Հերոսուհի Ալիսը շատ հետքրքրասեր աղջիկ է,որ հեղինակի կավքով հայտնվում է զարմանալի մի աշխարում մի խոսքով գազաների:Այստեղ ամեն ինչ սովորականից տարբեր է,Ալիսը ենթարվում է մի շարք կերպարանափոփոխությունների,որպեսզի ի վերջո կատարվի իր ցանկությունը հայտվի երազային աշխարհի պարտեզում:

Posted in Հայրենագիտություն

Հայրերագիտություն

Համացանցի օգնությամբ դուրս հանի՛ր տեղեկություններ հետեւյալ արձանների մասին։

  • «Մեսրոպ Մաշտոց եւ Կորյուն»

Մեսրոպ Մաշտոցի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ Մատենադարանի հարակից հրապարակում, տեղադրվել է 1962-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

  • «Արգիշտի Առաջին»

Արգիշտի արքայի արձան, գտնվում է Երևանի Էրեբունի համայնքում, Էրեբունի թանգարանի դիմացի հրապարակում։ Տեղադրվել է 2002 թվականին[1]։

  • «Գարեգին Նժդեհ»

Գարեգին Նժդեհի հուշարձան, հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհին նվիրված հուշարձան Երևանում։ Գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Նալբանդյան-Արամի-Բուզանդի-Հանրապետության փողոցներին հարակից զբոսայգում։ Հուշարձանը տեղադրվել է 2016 թվականի մայիսի 25-ին, պաշտոնական բացումը կատարվել է նույն տարվա մայիսի 28-ին[1]։

  • «Արամ Մանուկյան»

Արամ Մանուկյանի հուշարձան, Հայաստանի առաջին հանրապետության պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ Արամ Մանուկյանին նվիրված հուշարձան Երևանում։

  • «Վիլյամ Սարոյան»
  • Վիլյամ Սարոյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում, տեղադրվել է 2008 թվականին։
Posted in Հայրենագիտություն

Երրան Քաղաքի Աչձաները

ԱՌԱՋԱԴՐԱՆ

Համացանցի օգնությամբ դուրս հանի՛ր տեղեկություններ հետեւյալ արձանների մասին։

  • Գեւորգ Էմի

Գևորգ Էմինի հուշարձան, գտնվում է Երևանի Սիրահարների այգում, տեղադրվել է 2010-ին։ Հունվարի 14-ի գիշերը գողացել են Երեւանի Սիրահարների այգում տեղադրված բանաստեղծ Գեւորգ Էմինի արձանի կատվին:

Քանդակագործ՝ Աշոտ Արամյան

  • «Սիրո միություն»

Սիրո միություն, սիրո միությունը խորհրդանշող արձան Երևանում՝ Սիրահարների այգում, տեղադրվել է 2017 թվականին, բարձրությունը 1,97 մ, պատրստված է բրոնզից (պատվանդանը տրավերտին), քանդակագործ՝ Դավիթ Երևանցի, ճարտարապետ՝ Միքայել Հասրաթյան։

  • «Արմենուհի»

Արմենուհի քանդակ, գտնվում է Երևանի Սիրահարների այգում։ Տեղադրվել է 2009 թվականին։

Քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Հռիփսիմե Սիմոնյա

  • «Կատու»

Կատու քանդակ, գտնվում է Երևանում` Կասկադ համալիրում գտնվող Գաֆեսճյան արվեստի կենտրոնի տարածքում, տեղադրվել է 2002-ին, կառուցված է բրոնզից, բարձրությունը 2,5մ, քանդակագործ՝ Ֆեռնանդո Բոտերո։

  • Մեղեդի»

Մեղեդի քանդակ, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակի և Կարապի լճի հարևանությամբ։ Տեղադրվել է 1965-ին։

 

Posted in Հայրենագիտություն

Հայրենագիտություն

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Համացանցի օգնությամբ դուրս հանի՛ր տեղեկություններ հետեւյալ արձանների մասին։

  • «Հովհաննես Թումանյան»

Հովհաննես Թադևոսի Թումանյան (փետրվարի 19, 1869, Դսեղ, Բորչալուի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն – մարտի 23, 1923, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ[5], կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ[6]։

 

  • «Արամ Խաչատրյան»

Արամ Խաչատրյան (մայիսի 24 (հունիսի 6), 1903[1] կամ 1903[2]ԹիֆլիսՌուսական կայսրություն[3] – մայիսի 1, 1978[4][5][6][…] կամ 1978ՄոսկվաԽՍՀՄ[7][8][9]), հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1945), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1963), ռուսական կոմպոզիտորական դպրոցի և հայ դասական երաժշտության ներկայացուցիչ, ով ճանաչված է որպես համաշխարհային դասական[10][11][12][13]։

 

  • «Առնո Բաբաջանյան»

Առնո Հարությունի Բաբաջանյան (հունվարի 22, 1921[1][2][3][…]ԵրևանՀայկական ԽՍՀ[4] – նոյեմբերի 11, 1983[4][3][5]ԵրևանՀայկական ԽՍՀԽՍՀՄ[6]), հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության (1971[7]) և ՀԽՍՀ (1962[7]) ժողովրդական արտիստ։

  • «Ալեքսանդր Թամանյան»

Ալեքսանդր Հովհաննեսի Թամանյան (մարտի 4 (16), 1878ԿրասնոդարՌուսական կայսրություն – փետրվարի 20, 1936[1][2]ԵրևանՀայկական ԽՍՀԱԽՖՍՀԽՍՀՄ[3]), հայ ճարտարապետ, ճարտարապետության ակադեմիկոս (1914), ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ (1926), հայ նոր ճարտարապետության հիմնադիր[4]։

 

Posted in Հայրենագիտություն

Երևան Քաղաքի Արձաներ

Համացանցի օգնությամբ դուրս հանի՛ր տեղեկություններ Օղակաձեւ զբոսայգու հետեւյալ արձանների մասին։

  • «Բարեկամության ձեռքեր»

«Բարեկամության ձեռքեր» (պաշտոնական անվանումն է, իրականում՝ «Հիսուսի ձեռքեր»), քանդակ Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատվածում, Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի հետնամասում, տեղադրվել է 1965 թ.-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

  • «Հովհաննես Այվազովսկի»

Հովհաննես Այվազովսկու հուշարձան, գտնվում է Երևանում՝ Օղակաձև զբոսայգում, Երևանի Կամերային երաժշտության տան մոտ, տեղադրվել է 2003 թվականին։

Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից, բարձրությունը 3,5 մետր է։

  • «Միքայել Նալբանդյան»

Միքայել Նալբանդյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու գրողի անվան փողոցի վերջնամասում, տեղադրվել է 1965 թվականին[1]։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից[2], բարձրությունը 4,5 մետր է։

  • «Տիգրան Պետրոսյան»

Տիգրան Պետրոսյանի հուշարձան, գտնվում է Երևանի Դավթաշեն թաղամասում՝ Տիգրան Պետրոսյան փողոցի սկզբնամասում, տեղադրվել է 2006 թվականին։

Հուշարձանը կառուցված է բրոնզից, գրանիտից և բազալտից, ընդհանուր բարձրությունը 5 մետր է։

  • «Վահան Տերյան»

Վահան Տերյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատվածում, տեղադրվել է 2000-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հուշարձանը կառուցված է բազալտից, բարձրությունը 3 մետր է։

Posted in Հայրենագիտություն

Երևանի Քաղաքի Ձիարձանները

Սասունցի Դավթի արձանի հեղինակը Երվանդ Քոչարն է, ճարտարապետը՝ Միքայել Մազմանյան։ Արձանի բնորդն է հանդիսանում ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը: Երվանդ Քոչարը (1899-1978) արվեստագետ էր, ում նորարարական աշխատանքները վկայում էին 3 ժանրերում` գեղանկար, գրաֆիկա և քանդակ, նրա ունեցած մեծագույն տաղանդի մասին: Սասունցի Դավթի արձանը համարվում է նրա գլուխգործոցներից մեկը:

Արձանը տեղադրվել է 1959 թվականին Սասունցի Դավթի հրապարակում, երկաթուղային կայարանի առջև, փոխարինել է 1939 թվականից տեղադրված գիպսե տարբերակին։ Դավթի մարմինը շարժման մեջ է՝ պատրաստ մարտի: Նրա հեքիաթային ձին՝ Քուռկիկ Ջալալին, ծառս է եղել հսկայական բազալտե ժայռի վրա: Սմբակների տակ, ժայռի անկյունում բրոնզե թասն է՝ հայ ժաղովրդի համբերության խորհրդանիշը: Քանդակը տեղադրված է 25 մետր տրամագծով ջրավազանի կենտրոնում և պատվանդանի հետ ընդհանուր բարձրությունը 12,5 մետր է:

Posted in Հայրենագիտություն

Հայրենագիտություն

Փորձի՛ր գտնել և ճանաչել քո բնակավայրի կամ վարչական շրջանի հայտնի կամ անհայտ արձանները և հուշարձանները
Տեղեկություններ հավաքի՛ր արդեն գտած արձանի կամ հուշարձանի մասին

Անդրանիկ Օզանյանի հուշարձան, գտնվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Վահան Զատիկյանի անվան այգում, տեղադրվել է 1999 թվականին։

Քանդակագործներ Ռաֆիկ Սարգսյան
Ճարտարապետներ Աշոտ Սմբատյան

Posted in Հայրենագիտություն

Հայրենագիտություն

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

  • Տեսանյութից դուրս հանի՛ր տեղեկություններ Հին Երեւանի թաղամաս Կոնդի մասին։

Երևանի հին թաղամաս է Կոնդը։ Կոնդը գտնվում է Երևանի կենտրոնում։Կոնդը առանձնանում է իր հին,յուրատեսակ կառույցներով։Կոնդը նշանակում է երակարձիգ բոլորակ բլուր։Կոնդը մեզ է հասել 18-րդ դարից:Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին գտնվում է Կոնդ թաղամասում։

 

Posted in Հայրենագիտություն

Հայրենագիտություն

Առաջադրանքներ

Դիտել տեսանյութերը
Տեղեկություններ դուրս հանել Երեւանի
Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ ապրել է տասնյակհազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։ ժամանակագրական առումով՝ քաղաքի տարածքի հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդանյան քարայրն է (Երևանյան լճի մոտ՝ Հրազդան գետի ձախ ափին), որի հնագույն, ստորին շերտը (4-5 մշակութային շերտ) թվագրվում է մոատերյան շրջանով (10-3,5 հազարամյակ առաջ)։ 1950 թվականիև Արին բերդ բլրի պեղումներով հայտնաբերվել է Վանի թագավորության Արգիշտի Ա արքայի սեպագիր արձանագրությունը, ըստ որի՝ Արգիշտի Ա-ն Էրեբունի բերդաքաղաքը հիմևադրել է մ.թ.ա. 782 թվականին։ Եվ
Ալեքսանդր Թամանյանի մասին

Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թ․-ի մարտի 4-ին, Եկատերինոդարում (ներկայումս՝ Կրասնոդար)։ Ավարտել է ծննդավայրի դպրոցը: Ծնողները Սաշային դժվարությամբ են մեծացրել, բայց և նկատել են նրա մեջ զարգացող տաղանդն ու արվեստագետի ջիղը։ Դպրոցն ավարտելուց Ալեքսանդրի հայրը դիմել է համայքին՝ օգնություն խնդրելով․ նա որոշել էր ամեն գնով որդուն ուղարկել լավագույն հաստատություններում կրթություն ստանալու։

Արդյունքում, Ալեքսանդրն ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Թագավորական գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարանը ( 1904 թ.-ին ավարտել է): Դեռ երկրորդ կուրսում նա աչքի էր ընկնում իր ինքնատիպ ոճով ուգրավել էր ինչպես ուսանողների, այնպես էլ պատվիրատուների ուշադրությունը։ Օր օրի նկատելի էր դառնում նրա տաղանդն ու դրանից բխող խոստումնալից ապագան։ Այդ տարիքում նա արդեն ուներ պատվերներ։

Թամանյանն ընտանիքի հետ միասին տեղափոխվեց Իրան՝ Թավրիզ, որտեղ 1921 թ․-ին նա հիմնադրեց գեղարվեստի ստուդիա։ Չնայած նրա աճող համբավին և մեծահարուստների անընդհատ պատվերներին, Թամանյանը չէր կարողանում գտնել արվեստագետին անհրաժեշտ բավարարվածությունը ու տանջվում էր սեփական ազգին անպիտան լինելու մտքից։ Թավրիզում ծանր ժամանակաշրջան էր․ տարածված էր մահացու համաճարակ, որը անտարբեր չանցավ նաև ճարտարապետի ընտանիքի կողքով։ Մահացավ նրանց փոքր դուստրը։ Հոգեկան ծանր ապրումները հաղթահարելով ճարտարապետը դիմում նամակ ուղարկեց Լուկաշինին, ում գրել էր, թե այլևս հոգնել է անընդհատ դեգերումներից և անկարող է թույլ տալ, որ ընտանիքը շարունակի անցնել այդ բոլոր դժվարությունների միջով և խնդրում էր հնարավորություն տալ հանգիստ աշխատել և արարել հայրենիքում։ Ինչն էր դրդել Թամանյանին դիմել այդ քայլին, ոչ ոք չէր կարող և չի կարող պատասխանել։ Այդ տարիներին նա կարող էր խաղաղ ր ապահով ապրել՝ կատարելով Թավրիզի մեծահարուսների պատվերները, ինչպես նաև վերջին տարիներին ստացել էր հրավեր Եվրոպայում աշխատելու։ Վերջապես , 1923 թ-ին Թամանյանը հրավիրվել է Հայաստան: Նրա ճարտարապետական առաջին և կարևորագույն աշխատանքը Երևանի գլխավոր հատակագիծն էր (150 հզ. բնակչի համար), որը դարձել է մայրաքաղաքի հետագա հատակագծերի հիմքը: Նա գոտևորել է քաղաքը, նշել նրա հորինվածքային կենտրոնն ու առանցքները՝ ներկայիս Հանրապետության հրապարակը, Գլխավոր պողոտան, Օղակաձև զբոսայգին, Հյուսիսային պողոտան: Վերջինիս աշխատանքները ավարտվել են 2007 թվականին: Իր կյանքի վերջին տարիներին դեռատի տարիքում մահացավ նրա ավագ դուստր։ Այս երկրորդ կորուստն անտանելի էր Թամանյանի համար և լուրջ հետևանքներ թողեց նրա առողջության վրա։ Ճարտարապետը սկսել էր կուրանալ։ Երևանի հատակագծի կառուցումը օգնեց նրան ավարտել ավագ որդին՝ Գևորգը, ով շարունակեց նաև կառուցել այն բոլոր շենքերը , որը հայրը չէր կարողացել ավարտել։

Posted in Հայրենագիտություն

Հայրենագիտություն

Սովորում եմ լոռվա բառբառ

Առաջադրանք

Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից դուրս հանիր լոռվա բառբառով արտահայտություններ։

֊Տղե՛ք, սա որ քրտնի ոչ, բան չի դառնալ, եկեք սրան մի քարաբաղնիս անենք,֊ ծխի միջից առաջարկեց Նեսո բիձեն։

֊ Ա՛ղջի, պղինձը ջուր լցրեք բերեք. մի փեշ էլ քար բերեք կրակն ածեք տաքանան։

֊Խեղդվիլ չես… տղեք, պինդ նստեցեք։ Գլուխն ոը ոտները ամուր պահեցեք։