Posted in Ճամփորդապատում, Մայրենիի ստուգատես

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

1 միավոր

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից: 1 միավոր

Երկու ամենաբարձր կայմերը իրար կապեցին և հենց որ ձուկը բերանը բացեց ,դեմ տան ծնոտներին։Ձկան բերանը բացվեց նրանք հեշտությամբ դուրս եկան։

 3. Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում: 1 միավոր  

Քանի որ նրանք ձկանն էին կապելայտ կայմերը և որ մարդիկ կարողանային դուրս գալ։

4․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։ 1 միավոր

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղա՞ղ էր։

5.Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։ 1 միավոր

Ձուկը բացեց բերանը։

Հսկա ձուկը բացեց բերանը և ջուր խմեց,երբ նա ջուր խմեց սկսեց ծովում ալիքներ լինել։

Բառային առաջադրանքներ

5.Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։ 1 միավոր

լողալ-լող

հանգստանալ-հանգիստ

խաղալ-խաղ

զրուցել-զրույց

6.Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։ 1 միավոր

200

75

2

7.Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։ 1 միավոր

ոսկեգույն ձուկ

Հսկա նավ

խելացի  ճանապարհորդ

Սև ծով

8.Գրի՛ր հոմանիշները։ 1 միավոր

Քաջ-Կտրիճ

հսկա-Գյուցազն

նորից-դարձյալ

այժմ-ներկայումդ

9.Գրի՛ր հականիշները։ 1 միավոր

Խաղաղ-աղմկալից

Չոր-թաց

Դուրս-ներս

Հանգիստ-անհանգիստ

Posted in Ճամփորդապատում, Մայրենիի ստուգատես

Ճամփորդություն դեպի Բջննի

Մենք դասարանով գնացել էինք դեպի Բջնիի։Սկզբում գնացինք Հովհաննես Թումանյանի անվան դպրոց,այնտեղ երգեցինք Կոմիտաս,կարդացինք Չարենց,հետո գնացինք Սուրբ Աստվածածին եկեղեցի։Եկեղեցու բակում ընդմիջեցինք, մտանք եկեղեցի մոմ վառեցինք,երգեցինք։Քայլեցինք Բջնիի գյուղի միջով, հետո բարձացանք  Բջնիի բերդը։

Posted in Ճամփորդապատում, Մայրենիի ստուգատես

Կամավոր Թագավորը

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դեր□ակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ:Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ:Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

 — Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում:Տանում  է,  դնում     թագավորի  առաջ:Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ:Տես ̀  կհավանե՞ս:

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան:Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մար□  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել:Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Դերձակներին

Կարճ

Թախտին

Մարդ

2.Ի՞նչ  է  նշանակում  «դերձակ»  բառը.

Կարուձև անող արհեստավոր

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

    ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ

     բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել

     գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

     դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4. Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

      ա/ օրերից

      բ/  գլուխ

      գ/ թագավոր

       դ/ ոչինչ

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը: 

Երկիր-որի վրա ապռում ենք մենք

Երկար-մեծ երկարություն ունեցող

Դերձակ- կարուձև անող արհեստավոր

Ասում է-միջանկյալ բառ ուչիշի խոսքի մեջ

6. Տեքստից  դո՛ւրս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն։

Պատմողական-Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:

Հարցական-Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս

7. Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

    Դերձակը  հասկացավ որ  թագավորը  հիմար է:

8. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:

9. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:

10. Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:

11. Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ  մտածիր  դու:

1 տար առանց փող

12. .Ինչպե՞ս  ինքդ  կվերնագրեիր  տեքստը:

Թագավորն և դերձակները