Posted in Մայրենի

Մայրենի

Ջանի Ռոդարի

Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

-Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:

-Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

Տեքստի 4 բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀ լարացնելով բաց թողած տառերը:
ան□ամ-անգամ

եր□-երբ

սուր□-սուրբ

ավելոր□-ավելորդ

Ստեղծագործությունից դո՛ւրս գրիր չորս բարդ բառ, բաժանի՛ր բաղադրիչների:
Քմահաճույք քիմք հաճ -ույք

ակնթարթ ակն- թարթ

ոչինչ- ոչ-ինչ

այնպես- այն-պես

Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.
ա/ աստիճան սանդուղք

բ/ սիրուն գեղեցիկ

գ/ բղավել գոռալ

դ/ դաշտ արտ

Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ քաղհան – բարդ

բ/ չար – պարզ

գ/ երազ – ածանցավոր

դ/տանձ — պարզ

Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.
ա/հարևան
բ/ ճյուղ

գ/ ծառ

դ/ամուսին

Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական

գ/ առավոտյան -գոյական

դ/ միտք – գոյական

7. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:

Ջելսոմինոն չար կախարդ է։

Ջելսոմինոն բարի ոգի է

8. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

9. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:

Ջելսոմինոն ուզում էր առանց սանդուղք տանձերին գոռալով պոկի ։

10. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:

Որ հասկանային թե ով է ճիշտ ասում։

Posted in Մայրենի

Ով է հրամայում,ամենա լավ մարդը

Ո՞վ է հրամայում

Մի օր հարցրի մի աղջկա.

— Ձեր տանն ո՞վ է հրամայում:

Նա նայեց ինձ, ոչինչ չասաց:

— Դե ինչ, ո՞վ է հրամայում՝ հայրի՞կը, թե՞ մայրիկը:

Նա նայեց ինձ, ոչինչ չասաց:

— Ի՞նչ ես լռում: Մեկը հրամայում է, չէ՞:
Նա էլի զարմացած նայում է ինձ ու ոչինչ չի ասում:

— Չգիտես՝ ի՞նչ է նշանակում հրամայել:

Իհարկե գիտի:

— Չես հասկանո՞ւմ::

Ինձ է նայում ու ոչինչ չի ասում: Հը՛, բարկանա՞մ նրա վրա: Կարող է՝ խուլ է խեղճը: Իսկ նա հանկարծ փախչում է ինձնից… Հետո կանգնում է, լեզու է հանում և ծիծաղելով կանչում.

— Ոչ ոք չի հրամայում, որովհետև մենք բոլորս սիրում ենք իրար:

Ամենալավ մարդը

Ես մի պատմություն գիտեմ մի մարդու մասին: Նա աշխարհի ամենալավ մարդն էր: Չգիտեմ, այս պատմությունը ձեզ դուր կգա՞, թե՝ չէ: Դե ինչ, պատմե՞մ, թե՞չէ: Լա’վ, պատմեմ:

Նրա անունը Պրիմո էր: Իտալերեն դա նշանակում է առաջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշեց.

-Միշտ առաջինը կլինեմ ոչ միայն անունով, այլև՝ գործով: Միշտ և ամեն տեղ առաջինը կինեմ և վե՛րջ:

Բայց դե հակառակը ստացվեց. նա միշտ և ամենուր վերջինն էր:

Նա վերջինն էր նրանց մեջ, ովքեր վախենում էին, ովքեր փախչում էին, վերջինն էր նրանց մեջ, ովքեր ստեր էին փչում, ովքեր վատ բաներ էին անում…

Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում առաջինն էին: Մեկը քաղաքի առաջին գողն էր, մյուսը առաջին ավազակն էր շրջանում, մեկն էլ առաջին հիմարն էր ամբողջ թաղում…

Իսկ նա, հակառակը, վերջինն էր հիմարություններ դուրս տվողների մեջ, և երբ ինքը հիմարություն պիտի ասեր, պարզապես ձայն չէր հանում :

Նա աշխարհի ամենալավ մարդն էր, բայց նա վերջինն էր, ով իմացավ այդ մասին: Այնքան վերջինը, որ այդպես էլ չիմացավ, որ ինքը աշխարհի ամենալավ մարդն է :

Posted in Մայրենի

Ստերի աշխարհում

Լինում է չի լինում մի աղջիկ է լինում։Նա միշտ ստում էր։Նա ասում էր,որ ամեն ինչ թարս է։Օրինակ իմ տունը թարս է,բաժակը թարս է,կենդանիները թարս են և այլն։Նա մի օր իր տուն հրավիրեց մեզ, որպեսզի տեսնենք ինչն է իր մոտ թարս։Բայց մենք նրան չէինք հավատում։

Posted in Մայրենի

Թեստային աշխատանք

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը (պատահել)։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվար□ ճիչով (հայտնվել) մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քա□ցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:

Եվ ահա նորից գարնան հետ վերադար□ել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, (շտապել), ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ (կատարվել), որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, ի□ավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառե րը`լրացնելով բաց թողած տառերը:

Զվարթ
Քաղցր
Վերադարձել
Իջավ

2. Ի՞նչ է նշանակում «ծղրտալով» բառը.

ա/ ծիծաղելով գ

բ/ թռչկոտելով

գ/ճչալով

դ/ մկկալով

3. Դո՛ւրս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը գրելով դրանց հոմանիշները (իմաստով մոտ բառեր):
Դեպք֊պատահար
Ուրախ֊զվարթ
Զիլ֊սուր
Վայրկյան֊ակնթարթ

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ իրիկնապահ-բարդ գ

բ/ անզգույշ-ածանցավոր

գ/ փոքրիկ-պարզ

դ/ այնտեղ-բարդ

5. Տեքստից դո՛ւրս գրիր եզակի թվով չորս գոյական և դարձրո՛ւ հոգնակի:

Փոքրիկ֊փոքրկներ
Ծիծեռնակ֊ծիծեռնակներ
Մայր֊մայրեր
Փայտ֊փայտեր

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակն է սխալ.

ա/ վազեցինք-բայ դ

բ/ երկար- ածական

գ/ կտուց-գոյական

դ/ դեղին-գոյական

7 .Դու՛րս գրիր տեքստում փակագծերի մեջ դրված բայերը(գործողություն ցույց տվող բառերը) և դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

Պատահել֊պատահեց
Հայտվել֊հայտնվում էր
Շտապել֊շտապեց
Կատարվել֊կատարվեց

8. Դո՛ւրս գրիր պատմվածքի գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:

Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

9. Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:
Ամեն տար աշնանը ծիծեռնակը չվում էր և գարնանը յետ վերդառնում։

10.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.

ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը դ

բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

11. Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.

ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

Գ բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

դ/ ծլվլում էր երդիկին

12. Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:
Որովհետև կատուն վազեց և փախավ մտավ ամբարի տակ։

Posted in Մայրենի

Մայրենի

  1. Հ. Թումանյանի  «Մայրը» պատմվածքը կարդա՛, անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բացատրի՛ր։                                                Օճորք֊առաստաղ                                       Երդիկ֊տան կտուրի մեջ թողած բացվածք                                                       ծղրտալ֊ճչալ                                               ամբար֊շտեմարան,զանազան մթերքներ պահելու շենք կամ դրամի մասը                                                               մարագ֊հարդանոց                                     զիլ֊սաստիկ,ուժգին
  2. Բլոգոււմդ պատմի՛ր,  թե ինչ սովորեցիր պատմվածքը կարդալուց հետո։                Պարմվածքը կարդալիս տեսա մայրական մեծ և քնքուշ սերը։Մայր ծիծեռնակը ամեն կերպ փորձում էր փրկել և պաշպանել իր ճուտիկին կատվի ճանկերից։                                                                                                        Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին, պատմի՛ր։                                                       Ծիծեռնակները բարի,ավետաբերբթռչուններ են։Նրանք մկրատաձև պոչիկ ունեն,սպիտակ փորիկ։Երբ ծիլեռնակները ցածր են թռչում՝ նշանակում է անձրև է գալիս։Ծիլեռնակները սնվում են միջատներով և մոծակներով։
Posted in Մայրենի

Մայրենի

  1. Անգիր սովորիր Հ. Թումանյանի «Համերգ» բանաստեղծությունը:
  2. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը։                                       շաչել֊Սուլոցի նման սուր ձայն հանել     ունկնդրել֊լսել                                             մտախոհ֊մտազբաղ
  3. Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, ձա՞յնը, թե՞ շարժումը:                                                 շարժում։                                             Պատասխանդ պատճառաբանի՛ր:           Բանաստեղծության մեջ անընդատ նկարագրվում է բնության շարժումը։
  4. Քե կարծիքով ինչո՞ւ է բանաստեղծությունը վերնագրված «Համերգ»։                           Բնությունն իր տարբեր երևություներով կարծես համերգ է տալիս։
  5. Նկարի՛ր բանաստեղծությունը։

 

Posted in Մայրենի

Մայրենի

Հ. Թումանյանի «Սասունցի Դավիթ​​» պոեմի 8 մասերը պատմե’լ սովորիր։
Բնութագրի’ր, նկարագրի’ր Սասունցի Դավթին։
Քաջ էր Սասունցի Դավիթն ու համարձակ,նա շատ հայրենասեր էր նա նաև շատ միամիտ էր։
Գտի’ր և դո’ւրս գրիր այն հատվածմները, որտեղ երևում է ՝
ա) Դավթի ուժը
  Քըշեց գառները մեր հովիվ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման․
  «Է՜յ ջան, սարե՛ր,
  Սասման սարե՜ր․․․»
Որ կանչեց, նըրա ձենից ահավոր
Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր․
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան։
Դավիթը ընկավ նըրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից—
Աղվես, նապաստակ, գել, եղնիկ բըռնեց,
Հավաքեց, բերավ, գառներին խառնեց,
Իրիկվան քըշեց ողջ Սասմա քաղաք։
Կաղկա՜նձ ու ոռնո՜ց, աղմո՜ւկ, աղաղա՜կ․․․
Քաղքըցիք հանկարծ մին էլ էն տեսան՝
Գալիս են հըրես անհամար գազան.
  «Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք․․․»
 Մեծեր, երեխեք
  Սըրտաճաք եղած,
  Գործները թողած,
Որը տուն ընկավ, որը ժամ, խանութ,
Ու ամուր փակեց դուռն ու լուսամուտ։
Դավիթը եկավ, կանգնեց մեյդանում․
— Վա՜հ, էս մարդիկը ի՜նչ վաղ են քընում.
  Հե՛յ ուլատեր, հե՛յ գառնատեր․
Ելե՛ք, շուտով բացեք դըռներ.
  Ով մինն ուներ— տասն եմ բերել,
  Ով տասն ուներ— քըսանն արել…
  Շուտով ելե՛ք, եկե՜ք, տարե՜ք,
  Ձեր գառն ու ուլ գոմերն արեք։

բ) Դավթի միամտությունը(ծռությունը), բարությունը։
  Քըշեց գառները մեր հովիվ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման․
  «Է՜յ ջան, սարե՛ր,
  Սասման սարե՜ր․․․»
Որ կանչեց, նըրա ձենից ահավոր
Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր․
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան։
Դավիթը ընկավ նըրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից—
Աղվես, նապաստակ, գել, եղնիկ բըռնեց,
Հավաքեց, բերավ, գառներին խառնեց,
Իրիկվան քըշեց ողջ Սասմա քաղաք։
Կաղկա՜նձ ու ոռնո՜ց, աղմո՜ւկ, աղաղա՜կ․․․
Քաղքըցիք հանկարծ մին էլ էն տեսան՝
Գալիս են հըրես անհամար գազան.
  «Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք․․․»
 Մեծեր, երեխեք
  Սըրտաճաք եղած,
  Գործները թողած,
Որը տուն ընկավ, որը ժամ, խանութ,
Ու ամուր փակեց դուռն ու լուսամուտ։
Դավիթը եկավ, կանգնեց մեյդանում․
— Վա՜հ, էս մարդիկը ի՜նչ վաղ են քընում.
  Հե՛յ ուլատեր, հե՛յ գառնատեր․
Ելե՛ք, շուտով բացեք դըռներ.
  Ով մինն ուներ— տասն եմ բերել,
  Ով տասն ուներ— քըսանն արել…
  Շուտով ելե՛ք, եկե՜ք, տարե՜ք,
  Ձեր գառն ու ուլ գոմերն արեք։

Posted in Մայրենի

Բարև գարուն

Գարունը կյանքիս սկիզբն է,երջանկություն է ավետում մարդկանց ու ավելի բարի դարձնում բոլորին։Ես շատ եմ սիրում գարունը,գարնանային կանաչ ու փարթամ բնությունը։Ուզում եմ,որ այս տարվա գարունն իր գալուստով երջանկություն բերի ու սիրով լցնի մարդկանց սրտերի և թող մենք բոլորս ասենք.
֊Բարև գարուն։

Posted in Մայրենի

Մայրենի

Փայփայել֊մեծ սիրով ու գուրգուրանքով վերաբերվել
Գգվող֊ջերմորեն գրկվող
Անափ֊ափ եզերք չունեցող
Տագնապ֊անհանգստություն
Մրրկում֊մրրկելը

Posted in Մայրենի

Սասնածռեր բառարան

Իշխել֊կառավարել
Ահեղ֊սարսափելի
Թնդում֊թնդալ
Հռչակ֊բարի անուն
Ահարկուն֊զարհուրելի
Անվեհեր֊անվախ
Գորշ֊մոխրագույն
Ամպոտ֊ամպախառն
Գահ֊թագավորական իշխանություն
Ցոլալ֊արտացոլվել
Ավետել֊ավետիք տա
Գըլխաբաց֊գլուխը բաց
Շըվաքում֊ստվերում