Posted in Մայրենի

Ձյուն

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Զգո՛ւյշ իջի՛ր աշխարհին,

Ծաղիկները մտել են քուն,

Հողն է նրանց անկողին:

 

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝

Ծաղիկները չարթնանան,

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

 

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,

Ծաղիկները մտել են քուն,

Ծաղիկները ցրտահար:


Հարցեր և առաջադրանքներ

1. Բանաստեղծության կրկնվող տողերը նշի՛ր:
Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,
Ծաղիկները մտել են քուն,

2.
Ի՞նչն էր ծաղիկների անկողինը:
Հողը

3.
Ինչպե՞ս պետք է ձյունը ծածկի ծաղիկներին: Նշի՛ր այդ տողերը:

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝

Ծաղիկները չարթնանան,

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

4. Ձյան մասին հանելուկ հորինի՛ր:
Այն ի՞նչն է ինչը
Իջնում է դանդաղ,
Ծածկում  շուրջբոլորը սպիտակ վերմակով:

5.
Պատկերացրո՛ւ՝ հանդիպել ես մեկին, ով չգիտի, թե ինչ է ձյունը: Պատմի՛ր նրան ձյան մասին: Պատմի՛ր ծաղիկների մասին:
Ձյունն իջնում է երկնքից, հեռվից երևում են, որպես սպիտակ փոքրիկ գնդակներ, բայց եթե մոտիկից տեսնես` փաթիլների տեսք ունեն:
Ծաղիկները զարգանում են ծաղկաբողբոջներից։ Սովորաբար ծաղիկը ցողունին է միանում ծաղկակոթով, որի լայնացած մասը կոչվում է ծաղկակալ։ Սակայն որոշ բույսերի ծաղիկներ ծաղկակոթ չունեն և անմիջապես միանում են ցողունին (նստադիր ծաղիկներ)։
6. Նոր վերնագիր մտածի՛ր բանաստեղծության համար:
Իջնող փաթիլներ:
Ակրոստիքոս

Ձմեռ պապին ենք սպասում,

Յոթ ծովերի հեռուներից,

Ուրախզվարթ թռվռում,

Նոր հրաշքի սպասումից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *