Posted in Ամփոփում, Մայրենի

Ուսուցման առաջին շրջանի ամփոփում

Ես 3․2 դասարանի սովորող Նելլի Կարապետյանն եմ։ Ընտրությամբ գործունեությունս երաժշտությունն է, որովհետև շատ եմ սիրում երգել ու պարել։Ամենաշատը սիրում եմ մայրենին, քանի որ միշտ ստեղծագործում ենք ու հորինում։ Իմ անհատական բլոգում ունեմ հորինուկներ բաժին, որտեղ էլ տեղադրում եմ իմ հորինուկները։   Սիրում եմ զբաղեվել տեխնոլոգիայով, աշխատել և ծեփել կավով, ամենաշատը ինձ դուր է եկել,երբ  ցուղադրություն-վաճառքի համար ընկեր Արուսյակի հետ ծաղիկներից և կավից պատրաստեցինք կավե կախազարդեր։

Դասընկերներիս հետ խաղողի դոշաբ ենք  պատրաստել,  լցրել  տարաների մեջ և ցուցադրել։

Կարողանում եմ հարցազրույցներ վարել և մուտքագրել։ Սեբաստացու օրեր նախագծի ընթացքում մայրիկիցս հարցազրույց եմ վերցրել, հետո մուտքագրել, թե ինչպես է ինձ համար ընտրել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը։

Մասնկացել եմ ուսումնական ճամփորդություններին, մի քանի ֆլեշմոբերի և խնամել միջավայրը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *