Posted in Մայրենի

Ցանկությունների ծառը։Դոնալդ Բիսեթ

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին նրա վրա, քամին
թեթև վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին.
«Ցանկությո՜ւն, ցանկությո՜ւն, ցանկությու՜ն պահի՛ր»: Ծառը սովորական
չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր,
նրա ցանկությունը կկատարվեր: Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում
մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր:
Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ
տղաներին ու աղջիկներին: Մի օր նա կանգնեց կախարդական ծառի
տակ ու ասաց.Ուզում եմ, որ մեր թաղում ապրող բոլոր աղջիկներն ու տղաները
հայտնվեն Լուսնի վրա: Հենց նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու
աղջիկները հայտնվում են Լուսնի վրա: Այնտեղ ցուրտ էր ու տխուր,
փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ
մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները: Հենց որ երեխաները
հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:
Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.Ես ուզում եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան: Պարոն
Քեդոգան Սմիթն ասում է.

-Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը«Ուզում եմ, որ վերադառնան»: Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են Երկրի՞, թե՞ Լուսնի վրա: Պարոն Սմիթը ոտքը
խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել,
որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»: Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել.
«Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ
միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.

Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու,
մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես
այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ,
թող բոլորն ինձ Ուիլիամ Քեդոգան Սմիթի փոխարեն պարզապես Բիլ
Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜: Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ
ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել: Արևը շողում էր, քամին
կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին.
«Ցանկությո՜ւն, ցանկությո՜ւն, ցանկությու՜ն պահիր»:

Բնագրից դուրս գրի՛ր առարկա, գործողություն, հատկանիշ ցույց տվող բառերը։

Առարկա

Ծառ, Արև, շողեր, քամի, ճյուղեր, տերևներ, տնակ, օճառ, բառեր, ձայններ, թռչուններ, գետին, թեյ, թխվածք, հյութ, լիմոնադ, նարինջ, հրուշակեղեն, խանութ:

Գործողություն

Կանգնել, ընկնել, վազվզել, շշնջալ, պահել, կատարվել, ապրել, վաճառել, չսիրել, ասել, ուզել, հայտնվել, սկսել, լաց լինել, լսել, չերգել, նայել, վերադառնալ, շփոթվել, չհասկանալ, խփել, շարունակել, դառնալ, պատրաստվել, փոխել, քորել, գալ, խմել, ուտել, բացել, գլուխկոնծի տալ, վազվզել:

Հատկանիշ

Թեթև, սովորական, կախարդական, գիրուկ, փոքրիկ, ցուրտ, տխուր, բարի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *