Posted in Մայրենի

Հովհաննես Թումանյանի թանգարան

Այսօր դասարանով այցելեցինք Հովհաննես Թումանյանի թանգարան: Օրը շատ հետաքրքիր անցավ: Շատ տեղեկություններ ստացանք Թումանյանից և նրա կյանքից: Տեսանք, թե որտեղ է նա ապրել և ստեղծագործել: Ինձ զարմացրեցին նրա պահարանի հազարավոր գրքերը: Միասին արտասանեցինք Թումանյանական բանաստեղծությունները, շրջեցինք նրա թանգարանով իսկ վերջում դիտեցինք մուլտֆիլմ, որը պատմում էր հենց նրա կյանքի մասին: Դիտեցինք շատ մեծ հետաքրքրությամբ և էլ ավելի շատ տեղեկություններ ստացանք նրա կյանքից: Օրն անցավ հագեցած, բայց շատ հետաքրքիր և հաճելի : Սիրով ևս մեկ անգամ էլ կայցելեի նրա թանգարան:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *