Posted in Մայրենի

Հայր Բոնամիի հեքիաթը

Հայր Բոնամին գիտեր-չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր: Ամեն օր նա այդ հեքիաթն էր պատմում և այնքան էր պատմել, որ բոլորս արդեն անգիր էինք արել: Հեքիաթը որսորդների մասին էր և այնքան զվարճալի էր, որ լսողը ծիծաղից թուլանում էր:

Ահա այդ հեքիաթը.

Լինում են, չեն լինում, երկու որսորդ են լինում: Օրերից մի օր, սովորականի պես, շներին առաջ են անում ու գնում որսի: Էս շներից մեկը սատկած է լինում, մյուսի բերանում էլ իսկի շունչ չի լինում:

Գնում են, գնում, հասնում են մի անտառ: Էս անտառում ոչ ծառ է լինում, ոչ էլ թուփ: Հանկարծ դիմացի թփից մի նապաստակ է դուրս գալիս, կանգնում որսորդների առաջ, բայց սրանք ոչ մի նապաստակ էլ չեն տեսնում: Թր՜ըխկ, թր՜ըխկ… Կրակում են, նապաստակին սպանում, ուրախանում:

Ու շվարում կանգնում են. չգիտեն, թե ինչ անեն:

– Հասկացա՜, – բացականչում է նրանցից մեկը: – Հրե՜ն, էն դղյակը տեսնո՞ւմ եք, գնանք այնտեղ: Continue reading “Հայր Բոնամիի հեքիաթը”