Posted in Մայրենի

Հայոց լեզու 5

9.
Հորդ-հարդ,հորթ
Հարդ-հարթ,վարդ,զարդ,մարդ,բարդ
Ուղտ-ուխտ,աղտ,արտ
գիրք-դիրք,ձիրք,գիրկ

12.
Հանկարծ ինչ-որ երգի հնչյուններ լսվեցին:
Ամեն ինչ լուռ էր,ոչ մի ձայն չէր լսվում:
Հայերեն գրերը Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել:
Անծանոթ տառեր են,չեմ կարողանում կարդալ:

Ձայներ-հնչյուններ
Հնչյուն-ձայն
Տառերը-գրերը
Գրեր-տառեր

Posted in Բնագիտություն, Հայրենագիտություն, Մայրենի

Իմ ամառվա մասին և ես ինչ եմ ընթերցել

Ես Նելլի Կարապետյանն եմ ես այսօրձեզ կպատմեմ իմ ամառվա մասին և ինչ եմ ընթերցել ես:Ես հիմա կասեմ ինչպես եմ անցկացրել իմ ամառը:Ես ամառվա ընթացքում գնացել եմ Ռուսաստան:Եվ այնտեղ իմ քույրիկի և իմ մայրիկի հետ գնացել եմ Մոսկվա,այնդեղ շատ-շատ գեղեցիկ էր և ինձ շատ դուր եկավ:Մենք ման եկանք գնացին գեղեցիկ մի Ռեստորան,Մոսկվայի եկեղեցին այցելեցինք,մոմ վառեցինք աղոթեցինք:Եվ հետո գեղեցիկ նկարներ նկարվեցինք,քույրիկիս հետ հավես խաղեր խաղացինք այսքանը իմ ամառվա մասին:Հիմա ես կպատմեմ ինչ գիրք եմ ընթերցել:Ես ընթերցել եմ Ալիսը հրաշքների աշխարում և այդ գրքի հեղինակներ Լուիս Քերոլ և ես ձեզ նույնպես խորուրդ եմ տալիս այդ գիրքը կարդալ:Եվ հիմա մի քիչ ձեզ կպատմեմ այդ գրքի մասին: Հերոսուհի Ալիսը շատ հետքրքրասեր աղջիկ է,որ հեղինակի կավքով հայտնվում է զարմանալի մի աշխարում մի խոսքով գազաների:Այստեղ ամեն ինչ սովորականից տարբեր է,Ալիսը ենթարվում է մի շարք կերպարանափոփոխությունների,որպեսզի ի վերջո կատարվի իր ցանկությունը հայտվի երազային աշխարհի պարտեզում:

Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես

Մայրենիի քնություն

Առաջադրանք 1
Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:
Ագռավ
Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը
Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։ Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։
Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:
Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև տեղեկացնել իրենց ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։

Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում:
Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:
Առաջադրանք
1. Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին:
Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը:

2. Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ:
ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։
3. Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին:
Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում
4. Ընդգծի´ր սխալ պատասխանը։

• Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում,
• Ագռավներն իրենց ընկերոջ մահից հետո նոր զույգ չեն ընտրում:

5. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

• Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:
• Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են:
Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից:
• Սպիտակ ագռավներ չեն լինում:

6. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին:

Ես իմացա,որ Ագռավները շատ խելացի թռչուններ են և իմացա որ, ագռավները կարող են բառեր ասել։

7. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։

շատ-քիչ

բարձր-ցածր

մեծ-փոքր

արագ-դանդաղ

8. Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:

Թռչուններ

Ագռավներ

9. Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։

Խելացի

Ագռավները միասեր թռչուններ են:

10. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.

• առարկա,
• թիվ,
• հատկանիշ
• գործողություն:

Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես

Մայրենիի ստուգատես.4-րդ կետ

Հորինի՛ր և գրի՛ր մի այնպիսի երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։

Մի անգամ մենք քույրիկիս հետ գնացինք մի մեծ անտառ սունկ հավաքելու։Այնտեղ սարսափ ձայներ լսեցինք և տեսանք երկու հատ արջ։Մենք շատ վախեցանք և այտեղից փախանք։Արջերը մեր հետևից էին գալիս։Հետո ես ու քույրիկս վազեցինք-վազեցինք և արջևներս հայտնվեց մի մեծ վիշապ։ Մենք չգիտեինք այդ ժամանակ ինչ անել և վորոշեցինք վազել դեպի ձախ կողմ։Եվ այնտեղ շատ հոգնեցինք և նստեցինք։Բայց դեռ արջերը և դինոզավռերը գալիս էին։Եվ հասան մեզ մոտ արջերը և ֆիոզավռը և մեզ սպանեցին։

Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես

Էրիխ Ռասպե. Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված 2)

 

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Տեքստային առաջադրանքներ

1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։/1 միավոր/

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը։/1 միավոր/

Ա) Լուսին հասավ հրթիռով

Բ)Մեծբաստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա

Գ)Բակլա տնկեց,որի վրա մագլցելով հասավ լուսին

Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա  մագլցելով հասավ լուսին

3 Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։ /1 միավոր/

Եղունգներով աստիճաններ փորեց և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկավ։

4 Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։ /1 միավոր/

Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։

5․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական և մեկ բացականչական նախադասություն։/1 միավոր/

Պատմողական-Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։

Բացականչական-Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

6․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։ /1 միավոր/

Երկար պարան

Գողեցիկ Մյունխհաուզեն

Կլոր երկիր

Շուտովպարանըպրծավ, և Մյունխհաուզենըօդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։

7․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բառ, որոնք գործողություն են կատարում։ /1 միավոր/

Բարձրանալ

Բռնել

Իջնել

Փորել

Մտածել

8․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ավարտել․․․․ — ավարտել գիրքը/1 միավոր/

Փորել —փոս

Դուրս գալ ——բակ

Աճեցնել —-ծաղիկը

Տեսնել —արևը

9․ Գրի՛ր տեքստում մուգ գրված բառերի հոմանիշները։/1 միավոր

Հիշեցի-միտքը գցել

Իսկույն-անմիջապես

Վերջիվերջո-վերջապես

Ուրախ-ուրախ-զվարթ

10․ Գրի՛րբարեբախտաբար, երկար, բարձրանալ, վերևբառերի հականիշները։/1 միավոր/

Բարեբախտաբար-դժբախտաբար

Երկար-կարճ

Բարձանալ-իջնել

Վերև-ներքև

Posted in Մայրենի

Բջնիյի մասին տեղեկություներ

Մենք ճամփորդելու ենք Բջնի։

Ես կպատմեմ Բջնի բերդի մասին։

Սարահարթի վրա Պահլավունի իշխանները 10-ից-11-րդ դարերում հիմնել են մի բերդ, որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։ Բերդը հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից պաշտպանված է վերձիգ ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ բրգավոր հենապատ-պարսպապատով, որն այժմ կիսավեր է։ Բերդում բազմաթիվ շենքերի ավերակներն ու հետքեր են մնացել։ Բջնի բերդի տիրակալն էր Վասակ Պահլավունին։

Posted in Մայրենի

Մայրենի

Ջաննի Ռոդարիի հեքիաթների շարքից  ընտրի՛ր երկուսը (որը չես կարդացել ), կարդա՛, տեղադրի՛ր բլոգումդ: Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր։Կարդացածդ հեքիաթներից դո՛ւրս գրիր պարզ, բարդ, ածանցավոր բառեր (որքան կարող ես):

Ածանցավոր  բառեր        Բարդ բառեր

Անցնել                                   բարձրանում

Ազատություն                        ամենամութ

պատրաստում

Ճոճոնակով

 

Պարզ բառեր

Շղթա

Մարդ

Ծառ

Ճյուղ

Ճոճանակ

Posted in Մայրենի

Փոքրիկ իշխանը հատված 3

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գա□տնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:

— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  (ուտել):

— Ոչխարն ուտում է ամեն ինչ:

— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վեր□ը լավ չի լինելու:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:

Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.

— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:

— Ի՜նչ ես ասում…

Եվ  փոքր-ինչ լռելուց հետո  մի տեսակ հիշաչարությամբ նետեց.

— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համար□ակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջար□ելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.

— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…

— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:

Նա ապշած ինձ նայեց.

— Լուրջ գո՜րծ:

Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:

— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:

— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:

Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:

— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:

— Ի՞նչ է:

— Սո՛ւնկ է:

Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:

   1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Գաղտնիք

Վերջը

Համարձակ

Ջարդելով

    2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը.

ա/ հանգիստ չունեցող

բ/ անհամբեր

գ/ անընդհատ աշխատող

դ/ անընդհատ հանգստացող

      3. Գրի՛ր տրված բառերի հականիշները.

ա/ վտանգավոր  անվտանգ

բ/ չարություն  բարություն

գ/ թույլ  հզոր

դ/  տգեղ գեղեցիկ

  4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ վտանգավոր — ածանցավոր

բ/ անպատասխան- ածանցավոր

գ/ մուրճ- ածանցավոր

դ/ հաստափոր-բարդ

    5. Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.

ա/ ծաղիկ   ծաղիկներ

բ/ իշխան   իշխաներ

գ/ քամի   քամիներ

դ/ փուշ   փշեր

   6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:    Սխալ տարբերակն ընդգծի՛ր:

ա/ մորեգույն-ածական

բ/  ծաղիկ-գոյական

գ/ հինգ -թվական

դ/ ոսկեգանգուր-գոյական

7. Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

Ուտել-կուտի

Փորձել-  փորձել են

Նայել-նայեց

Ամաչել-ամաչում է

 8.Գտի՛ր տրված նախադասության ենթական և ստորոգյալը:

   Քամին  խաղում էր  նրա  ոսկեգանգուր մազերի հետ:

ենթակա  Քամին

ստորոգյալ   խաղում էր

9. Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշան։

— Ես մի մոլորակ գիտեմ, որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում:

10.Տեքստից դու՛րս գրիր Փոքրիկ իշխանին նկարագրող արտահայտությունը:

Ոսկեգանգուր

 11. Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.

ա/ որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:

բ/ որ  ինքնաթիռի շարժիչը անսարք էր:

գ/ որ քամի էր:

դ/ որ ինքնաթիռները թռչում են:

    12. Փոքրիկ իշխանի կարծիքով ̀  ծաղիկների փշերն ինչի՞ համար են:

— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համարձակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել: