Posted in Մայրենի

Ով է հրամայում,ամենա լավ մարդը

Ո՞վ է հրամայում

Մի օր հարցրի մի աղջկա.

— Ձեր տանն ո՞վ է հրամայում:

Նա նայեց ինձ, ոչինչ չասաց:

— Դե ինչ, ո՞վ է հրամայում՝ հայրի՞կը, թե՞ մայրիկը:

Նա նայեց ինձ, ոչինչ չասաց:

— Ի՞նչ ես լռում: Մեկը հրամայում է, չէ՞:
Նա էլի զարմացած նայում է ինձ ու ոչինչ չի ասում:

— Չգիտես՝ ի՞նչ է նշանակում հրամայել:

Իհարկե գիտի:

— Չես հասկանո՞ւմ::

Ինձ է նայում ու ոչինչ չի ասում: Հը՛, բարկանա՞մ նրա վրա: Կարող է՝ խուլ է խեղճը: Իսկ նա հանկարծ փախչում է ինձնից… Հետո կանգնում է, լեզու է հանում և ծիծաղելով կանչում.

— Ոչ ոք չի հրամայում, որովհետև մենք բոլորս սիրում ենք իրար:

Ամենալավ մարդը

Ես մի պատմություն գիտեմ մի մարդու մասին: Նա աշխարհի ամենալավ մարդն էր: Չգիտեմ, այս պատմությունը ձեզ դուր կգա՞, թե՝ չէ: Դե ինչ, պատմե՞մ, թե՞չէ: Լա’վ, պատմեմ:

Նրա անունը Պրիմո էր: Իտալերեն դա նշանակում է առաջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշեց.

-Միշտ առաջինը կլինեմ ոչ միայն անունով, այլև՝ գործով: Միշտ և ամեն տեղ առաջինը կինեմ և վե՛րջ:

Բայց դե հակառակը ստացվեց. նա միշտ և ամենուր վերջինն էր:

Նա վերջինն էր նրանց մեջ, ովքեր վախենում էին, ովքեր փախչում էին, վերջինն էր նրանց մեջ, ովքեր ստեր էին փչում, ովքեր վատ բաներ էին անում…

Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում առաջինն էին: Մեկը քաղաքի առաջին գողն էր, մյուսը առաջին ավազակն էր շրջանում, մեկն էլ առաջին հիմարն էր ամբողջ թաղում…

Իսկ նա, հակառակը, վերջինն էր հիմարություններ դուրս տվողների մեջ, և երբ ինքը հիմարություն պիտի ասեր, պարզապես ձայն չէր հանում :

Նա աշխարհի ամենալավ մարդն էր, բայց նա վերջինն էր, ով իմացավ այդ մասին: Այնքան վերջինը, որ այդպես էլ չիմացավ, որ ինքը աշխարհի ամենալավ մարդն է :

Posted in Մայրենի

Ստերի աշխարհում

Լինում է չի լինում մի աղջիկ է լինում։Նա միշտ ստում էր։Նա ասում էր,որ ամեն ինչ թարս է։Օրինակ իմ տունը թարս է,բաժակը թարս է,կենդանիները թարս են և այլն։Նա մի օր իր տուն հրավիրեց մեզ, որպեսզի տեսնենք ինչն է իր մոտ թարս։Բայց մենք նրան չէինք հավատում։

Posted in Հայրենագիտություն

Հայրենագիտություն

Փորձի՛ր գտնել և ճանաչել քո բնակավայրի կամ վարչական շրջանի հայտնի կամ անհայտ արձանները և հուշարձանները
Տեղեկություններ հավաքի՛ր արդեն գտած արձանի կամ հուշարձանի մասին

Անդրանիկ Օզանյանի հուշարձան, գտնվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Վահան Զատիկյանի անվան այգում, տեղադրվել է 1999 թվականին։

Քանդակագործներ Ռաֆիկ Սարգսյան
Ճարտարապետներ Աշոտ Սմբատյան