Posted in Ես և շրջակա աշխարհը

Մեր առողջությունը

Ճանաչի՛ր ինքդ քեզ։

Մենք բոլորս էլ ցանկանում ենք լինել ուժեղ, առույգ, ուշ հոգնենք և քիչ հիվանդանանք։ Առողջությունը մարդու ամենամեծ հարստությունն է։ Որպեսզի կարողանանք պահպանել այդ հարստությունը, պետք է լավ ճանաչենք մեր օրգանիզմը, իմանանք առողջ լինելու կանոնները։

Բոլորիս համար կարևոր է իմանալ մեր մարմնի կառուցվածքը, հասկանալ ինչպես է այն աշխատում, ինչպես պահպանել մեր առողջությունը։

Մեր օրգանիզմը բարդ ու հետաքրքիր մի կառույց է։ Նրա բոլոր մասերը՝ օրգանները, իրար հետ կապված են։ Օրինակ՝ ձեռքը, աչքը, սիրտը, թոքերը, ստամոսքը օրգաններ են, որոնցից յուրաքանչյուրը կատարում է իրեն բնորոշ աշխատանքը։

Այն օրգանները, որոնք միասին կատարում են որոշակի աշխատանք, կազմում են օրգանների համակարգեր։

Օրինակ՝ սննդի մարսումը կատարվում է մարսողության համակարգում։ Շնչելու ժամանակ նախ օդն անցնում է մեր քթով, երբեմն նաև բերանով, ապա կոկորդով, շնչափողով և հասնում է թոքեր։ Բոլոր այս օրգանները կազմում են շնչառության համակարգը։

Արյունատար համակարգը կազմում են սիրտը և արյունատար անոթները։ Դրանց միջոցով արյունն օրգանիզմում շրջանառություն է կատարում։

Նյարդային համակարգը կարգավորում է մեր օրգանիզմի աշխատանքը։ Այն կազմված է գլխուղեղից, ողնուղեղից և դրանցից դուրս եկող նյարդաթելերից։ Գլխուղեղը մեր մարմնի կառավարման կենտրոնն է, նրա հրամանով աշխատում են մեր բոլոր օրգանները։

Հարցեր, առաջադրանքներ

1․Թվարկի՛ր մարդու օրգաններ և նշի՛ր, թե յուրաքանչյուրն ինչ աշխատանք է կատարում։

Սննդի մարսումը կատարվում է մարսողության համակարգում։ Շնչելու ժամանակ նախ օդն անցնում է մեր քթով, երբեմն նաև բերանով, ապա կոկորդով, շնչափողով և հասնում է թոքեր։ Արյունատար համակարգը կազմում են սիրտը և արյունատար անոթները։ Դրանց միջոցով արյունն օրգանիզմում շրջանառություն է կատարում։

Նյարդային համակարգը կարգավորում է մեր օրգանիզմի աշխատանքը։ Այն կազմված է գլխուղեղից, ողնուղեղից և դրանցից դուրս եկող նյարդաթելերից։ Գլխուղեղը մեր մարմնի կառավարման կենտրոնն է, նրա հրամանով աշխատում են մեր բոլոր օրգանները։

2․ Թվարկի՛ր մարդու օրգանների համակարգերը։

Մարսողության Համակարգ

Շնչառության Համակարգ

Արյունատար Համակարգ

Նյարդային համակարգ

3․ Տրված ցանկից ընտրի՛ր այն բառերը, որոնք բնորոշում են առողջ մարդուն։

Սլացիկ​ գունատ

Կորացած հիվանդոտ

Ուժեղ​ գեր

Կենսուրախ կայտառ

Տխուր անտրամադիր

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *