Posted in Մայրենի

Կույրերի կարծիքը

Օրը ցերեկով Երեք-չորս հոգով Կույրերը եկան Փղին դեմ ընկան։
Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ, – Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։ Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝
– Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։ Երրորդի ձեռը կնճիթն էր ընկել.
– Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։ Մինչդեռ չորրորդը պոչիցը բռնած Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց. -Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։ Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։ Continue reading “Կույրերի կարծիքը”