Posted in Բնագիտություն

Բնագիտեւթյան առաջին շրջանի հաշվետություն

Ես կներկայացնեմ իմ բնագիտության առաջին ուսումնական շրջանի հաշվետությունը։ Ուսումնասիրել ենք հետևյալ թեմաները։

Հարթավայրեր, բլուրներ, լեռներ, Հարցեր և առաջադրանքներԱվստրալիայի հայտնագործումըՃանապարհորդություններ Աֆրիկայով, Հարցեր և առաջադրանքներ:Ամերիկայի հայտնագործումըՄայրցամաքներ և օվկյանոսներ ամփոփիչ առաջադրանքԱվստրալիա․ առաջադրանքԱնտարկտիդաՀարավային Ամերիկա․ առաջադրանքՀյուսիսային Ամերիկա։

Այս իմ բնագիտության բաժին է։

Posted in Հայրենագիտություն

10 փաստ Սևանա լճի մասին

1․ Սևանը Հայաստանի ամենամեծ լիճն է։

2․ Հայկական լեռնաշխարհի մեծությամբ երրորդ լիճն է։

3․ Հայաստանի համար լիճը ունի կենսական նշանակություն, քանի որ իր մեջ ամբարում է քաղցրահամ ջրի մեծ պաշարներ։

4․ Սևանա լճի մեջ են թափվում 28 գետակներ, և նրանից սկիզբ է առնում Հրազդան գետը։

5․ Սևանը գտնվում է ծովի մակարդակից 1900մ բարձրության վրա։

6․ Սևանի նախկին անունն է Գեղամյա ծով։

7․ Լճում էնդեմիկ տեսակներց է իշխան ձուկն իր չորս տեսակներով` գեղարքունի, ամառային բախտակ, ձմեռային բախտակ, բոջակ, կողակը և բեղլուն։

8․ Սիգը Սևանա լճի էկոհամակարգ ներմուծված ձկնատեսակ է։

9․ Սևանի ջուրը շատ սառն է և այնտեղ կարելի է լողալ միայն ամռանը։

10․ Սևանա լճի ափին գտնվում է Սևան քաղաքը։

Posted in Բնագիտություն

Հարթավայրեր,բլուրներ,լեռներ,հարցեր և առաջդրանքներ

1. Ի՞նչ է հարթավայրը:

Հարթ և ընդարձակ տարածություններն անվանում են հարթավայրեր:

2. Ի՞նչ է բլուրը:

Հարթավայրերում տեղ-տեղ հանդիպում են բարձրացած տեղամասեր, որոնք կոչվում են բլուրներ:

3. Ի՞նչ է լեռը և ինչո՞վ է տարբերվում բլրից:

Լեռները նման են բլուրներին, բայց շատ ավելի բարձր են: Բարձր լեռների գագաթները երբեմն գտնվում են ամպերից էլ վեր և հաճախ ծածկված են հավերժական ձյունով ու սառույցով:

4. Ի՞նչ մասեր ունեն բլուրը և լեռը:

Նրանք ունեն ստորոտ, լանջ և գագաթ:

5. Ինչո՞վ են զբաղվում մարդիկ հարթավայրերում և լեռներում: Պատմիր ձեր բնակավայրում ապրող մարդկանց զբաղմունքների մասին:

Լեռնահովիտներում, ինչպես հարթավայրերում, մշակում են տարբեր բույսեր: Իսկ լեռներում ավելի շատ զբաղվում են անասնապահությամբ, որովհետև այնտեղ շատ արոտավայրեր կան:

Continue reading “Հարթավայրեր,բլուրներ,լեռներ,հարցեր և առաջդրանքներ”

Posted in Բնագիտություն

Ամերիկայի հայտնագործումը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ էին եվրոպացիները ձգտում Հնդկաստան և Չինաստան հասնել ծովային ուղով:

Որովհետեև ցամակային ուղին շատ երկար էր, դժվար և վտանգավոր։

  1. Ինչպե՞ս էր ծրագրել Կոլումբոսը հասնել Հնդկաստան:

Ուղիղ արևմուտք գնալով նա վաղ թե ուշ կարող էր հասնել Ասիա։

  1. Ի՞նչ նշանակություն ունեցան Կոլումբոսի ճանա­պարհորդությունները մարդկության համար:

Նա բացահայտեց նոր աշխարհը, ծխախոտը, կարտոֆիլը, լոլիկը, սեխը և եգիպտացորենը։

  1. Աշխարհի քարտեզով գտիր, թե աշխարհագրական ի՞նչ անուններ կան ի պատիվ Կոլումբոսի:

Բրիտանական կոլումբիա։

  1. Ինչո՞ւ Նոր աշխարհը Ամերիկա կոչվեց:

Որովհետև Կոլումբոսի սխալը առաջինը բացահայտեց Ամերիկո Վեսպուչի անունով ճանապարհորդը։

Posted in Բնագիտություն

Ճանապարհորդություններ Աֆրիկայով Հարցեր և Առաջադրանքներ

1.Ի՞նչ իրադարձություններ և պայմաններ խթանեցին Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրություննե­րին:

Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրություննե­րին նպաստեց այն, որ Վասկո դա Գաման բացահայտեց Աֆրիկան հարավից։ Նաև տեղաբնիկների բարյացակամ վերաբերմունքը օգնեց ճանապարհորդել Հարավային Աֆրիկայով:

2.Դասընկերոջդ հետ քննարկի՜ր, թե ինչ դրական և բացասական հետևանքներ ունեցան Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրությունները:

Ինչպես մյուս ճանապարհորդությունները, այնպես էլ Աֆրիկայի հետազոտումը, իր դրական կողմերով հանդերձ հանգեցրեց նաև բացասական հետևանքների: Եվրոպացիները սկսեցին Աֆրիկայի տեղաբնիկներին՝ նեգրերին, որպես ստրուկներ վաճառել նոր հայտ­նագործված Ամերիկայում։

Posted in Մայրենի

Բարև, ձմեռ

Բարև, ձմեռ։ Ես Նելլի Կարապետյանն եմ։ Ես ձմեռ շատ եմ սիրում։ Նաև իմ ծննդյան տարեդարձը ձմռանն է։ Ես շատ եմ սիրում ձմռանը ձնագնդիկ խաղալ ընկերներիս հետ։ Ես ընկերներիս հետ մի անգամ մեծ֊մեծ ձնեմարդ սարքեցինք։ Ես գնացի տուն տոնածառ զարդարելու, նաև իմ ընկերներն էլ եկան մեր տուն։ Երբ զարդարեցինք վերջացրեցինք, իմ ընկերները գնացին իրենց տուն։ Հաջորդ օրը արթնացա ու տեսա, որ Ձմեռ պապիկը ինձ շատ֊շատ նվերներ է բերել, և ես շատ ուրախ֊ուրախ այդ նվերները գնացի բացելու։

Posted in Հայրենագիտություն

Հրազդան գետ առաջադրանքներ

Ի՞նչ պատմամշակութային հուշարձաններ կան Հրազդանի կիրճում։
Հրազդան գետի կիրճում են կառուցվել ուրարտական Թեյշեբաինի (Կարմիր բլուր) ամրոցը, Ս. Աստվածածին եկեղեցին (XI դ., Բջնի):
Կիրճում կառուցված կարկառուն բերդերից է Պահլավունիների հիմնած Բջնի բերդը (10-11-րդ դար), որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։
2. Տեղեկություններ հավաքիր Հրազդան ի կիրճի Մեծ կամուրջի մասին։
Հրազդանի մեծ կամուրջ (Կամուրջ Հրազդան, ժողովրդական լեզվում՝ Կիևյան կամուրջ), կամարային կամուրջ Երևանում՝ Հրազդան գետի վրա։ Միացնում է Լենինգրադյան փողոցը Կիևյան փողոցին՝ Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանները՝ ապահովելով քաղաքի կենտրոնի ու Հյուսիսային շրջանների կապը Աջափնյակի և Աշտարակի մայրուղու հետ։ Գործարկվել է 1956 թվականին։