Posted in Մայրենի

Աղբյուր

Հովհաննես Թումանյան

Սարի լանջին, ժայռի տակ,
Ջուր էր բըխում սառնորակ
Ու ցրվելով խոտերում
Իզուր ճահիճ էր դառնում։
Նրա առջև մի խոր գուշ
Շինեց հովիվն ու անուշ
Խաղ ասելով նա տարավ
Ջրեց հոտը իր ծարավ։
Պախրեն անցավ էն սարից`
Շոգից հանած չոր լեզուն,
Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,
Ապա նայեց աստծուն։
Անցվորն եկավ տոթակեզ,

Սառն աղբյուրին որ հասավ,
Գըլխարկն առավ ու չոքեց՝
Խմեց, սիրտը հովացավ։
Ու տվավ իր օրհնանքը
Անցվոր մարդը էն բարի.
«Քո շինողի օր-կյանքը Ջրի նման երկարի՜…»
Հարցեր և առաջադրանքներ
1. Դու՛րս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Բխում -բխելը
ճահիճ- հավաքված ու լճացած ջրով տղմուտ տեղ
գուշ-աղբյուրի առջևը դրված մեծ փայտե տաշտ
պախրե-խոշոր եղջերավոր ընտանի կենդանիների (կով, եզ, գոմեշ, երինջ, մոզի, հորթ, արջառ) ընդհանուր անվանումը
տոթակեզ-Շատ տաք՝ այրող՝ կիզող
օրհնանք-օրհնություն
2. Աղբյուրը որտե՞ղից էր բխում:
Սարի լանջին, ժայռի տակ,
Ջուր էր բըխում սառնորակվ
3. Ինչպիսի՞ն էր աղբյուրը:
Սառնորակ
4. Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողը, նկարի՛ր ու վերնագրի՛ր:
Սարի լանջին, ժայռի տակ,
Ջուր էր բըխում սառնորակ
Ու ցրվելով խոտերում
Իզուր ճահիճ էր դառնում։
Սառնորակ աղբյուրը

5. Փորձի՛ր բացատրել այս հատվածը: «Քո շինողի օր-կյանքը Ջրի նման երկարի՜…»

Ջրի պես երկար կյանք ունենաս։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *