Posted in Մայրենի

Անբան Հուռին

Այսօր դասարանով Ընկեր Սեդայի ուղեկցությամբ գնացինք թատրոն և դիտեցինք Հովհաննես Թումանյանի Անբան Հուռին հեքիաթներկայացումը: Այն շատ հետաքրքիր էր և բոլորիս շատ դուր եկավ: Մենք դասարանով արդեն գիտեինք հեքիաթը, սակայն ներկայացումն այն էլ ավելի հետաքրքիր դարձրեց: Ըստ հեքիաթի կարող եմ ասել, որ Անբան Հուռին ծույլ էր, աշխատել չէր սիրում և շատ հիմար էր: Հեքիաթի բարի կերպարներից ինձ դուր եկավ պապիկի դերը: Իսկ խորամանկ զոքանչը` Հուռիի մայրը` ընդհանրապես ինձ դուր չեկավ: Բայց ինչևէ, ամեն ինչ շատ լավ էր, օրն ուրախ և հագեցած անցավ: Սիրով կրկին կգնայի: Շնորհակալ եմ Ընկեր Սեդային լավ օրվա համար: Ստորև ներկայացնում եմ կադրեր թատրոնից, որոնք ես ինքս եմ նկարել:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *